L’Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է այն տեղեկությունը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում փարիզյան ակումբում.
«Այդ տվյալները չափազանց հեռու են իրականությունից ինչպես ժամկետների, այնպես էլ թվերի տեսանկյունից: Պայմանագրում այո կա դրույթ հավատարմության համար, բայց կարող եմ ասել, որ նշված գումարը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Լեոնարդոն։
Մինչ այս տեղեկություն էր տարածվել, թե Մեսսին ՊՍԺ-ում իր առաջին տարում 30 մլն եվրո կվաստակի: