Վերջերս տեղեկություններ են սկսել շրջանառվել, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին շատ մեծ գումարի դիմաց։ Նշվում էր նույնիսկ ռեկորդային 300 միլիոն եվրոյի մասին։
Բայց ֆրանսիական ակումբը ձեռքերը ծալած չի նստում։ El Parisien-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Մբապեին ու բարձրացնել նրա աշխատավարձը, որը, ըստ աղբյուրի, կկազմի տարեկան 40 միլիոն եվրո։ Սա ավելի բարձր է, քան այս պահին եղած աշխատավարձը։
Հավելենք, որ ակումբի հետ Մբապեի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։