Ֆրանսիայի Լիգա-1-ում տեղի ունեցան երկրորդ տուրի բոլոր հանդիպումները:
Անակնկալ արդյունքով ավարտվեց տուրի վերջին «Ռեն»-«ՊՍԺ» հանդիպման ժամանակ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 1-2 հաշվով:
Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջին մասում բացեցին հյուրերը: 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդիսոն Կավանին:
Տանտերերը, սակայն, հեշտ չհանձնվեցին ու ընդմիջման գնացին՝ հաշվի հավասարությունը վերականգնած: 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մբայե Նիանգը:
«Ռենը» ձեռք բերածով չբավարարվեց ու արդեն երկրորդ կեսում առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոման դել Կաստիլյոն:
Չնայած նրան, որ փարիզցիները փորձում էին խուսափել պարտությունից, բայց մինչև խաղի ավարտը հաշիվը չփոխվեց:
Այսպիսով, ՊՍԺ-ն առաջնության երկրորդ տուրում կրում է իր առաջին պարտությունը և 3 միավորով 8-րդ տեղում է: «Ռենը» տանում է երկրորդ անընդմեջ հաղթանակը ու 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: