ՊՍԺ-ն պատրաստ է հաջորդ տարի 325 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել հարձակվող Կիլիան Մբապեից:
Հայտնենք, որ ֆուտբոլիստը ակումբին արդեն տեղեկացրել է, որ մտադիր է հեռանալ: Այնուամենայնիվ, ավելի քան 300 միլիոն գումարը անհասանելի կլինի ցանկացած ակումբի համար, հաշվի առնելով, որ 2022 թվականին հարձակվողը կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ որպես ազատ գործակալ:
Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից: