ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը խոսել է թիմի տարածած հայտարարության մասին, որում նշվում էր բրազիլացու նախամրցաշրջանային պատրաստությանը չներկայանալու վերաբերյալ։
«Նեյմարի չժամանման պատճառը հայտնի է ակումբին։ Այս ամենը նախատեսված էր դեռևս մեկ տարի առաջ, երբ մենք պայմանավորվածություն ունեինք Instituto Neymar Jr-ի հետ (բարեգործական ընկերություն)։
Նա կվերադառնա հուլիսի 15-ին, քանի որ մենք չէինք կարող հետաձգել միջոցառումը։ Վե՛րջ։ Ոչ մի դրամա չկա։ Ակումբը գիտի այս ամենի մասին», – ասել է Նեյմար դա Սիլվան։