fbpx
Աշխարհ

Թրամփը անդրադարձել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի գործունեությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոկի գործունեությանը: Նա նշել է, որ Դերրոկը վատ է կատարել իր պարտականությունները: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Թրամփը նշել է, որ դեսպանը վատ է ծառայում Մեծ Բրիտանիային:

Թրամփը նաև ավելացրել է, որ նախագահի աշխատակազմը բնավ դեսպանի «երկրպագուն» չէ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դարրոկը Մեծ Բրիտանիա էր ուղարկել գաղտնի նամակներ, որոնցում Թրամփին ավանել էր «ոչ կոմպետենտ, անկարող և վտանգավոր», գրում է Daily Mail-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ