fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն հայտարարել է Լուկա Էրնանդեսին ձեռք բերելու մասին

ՊՍԺ-ն հայտարարել է Մյունխենի «Բավարիայից» Լուկա Էրնանդեսին ձեռք բերելու մասին:

Ֆրանսիական ակումբը հայտարարել է պաշտպանի հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը պայմանագիր կնքելու մասին։

Հաղորդվում էր, որ «Բավարիայից» Էրնանդեսի տրանսֆերի գումարը կկազմի 48-50 միլիոն եվրո։

Լուկան «Բավարիայում» է 2019 թվականից, երբ նրան գնել են Մադրիդի «Ատլետիկոյից» 80 միլիոն եվրոյով։ Մյունխենյան ակումբի հետ նա չորս անգամ հաղթել է Բունդեսլիգան, երկու անգամ նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Գերմանիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ