ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է As-ը, փարիզցիները կփորձեն պայմանագիր կնքել «Բլաուգրանայի» եզրային հարձակվողի հետ, եթե հարձակվող Կիլիան Մբապեն մեկնի Մադրիդի «Ռեալ» կամ որևէ այլ ակումբ։ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավանություն է տվել եզրային հարձակվողի հնարավոր տեղափոխությանը։
Օգոստոսի 1-ից Դեմբելեի՝ «Բարսայի» հետ պայմանագրում ազատման կետը կհասնի 100 միլիոն եվրոյի (հունիսին և հուլիսին դրանք կազմում էին 50 միլիոն), մինչդեռ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ «Բարսելոնան» պատրաստ է բանակցություններ սկսել ՊՍԺ-ի հետ տրանսֆերի շուրջ։
Նախկինում կատալոնական ակումբը բանակցությունների մեջ էր Դեմբելեի թիմի հետ՝ պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու համար, սակայն դժվարությունների հանդիպեց։