Սպորտ

ՊՍԺ-ն Սկրինյարի համար կառաջարկի մոտ 70 միլիոն եվրո

ՊՍԺ-ն կավելացնի իր առաջարկը Ինտերի կենտրոնական պաշտպան Միլան Սկրինյարի համար:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը 27-ամյա խաղացողի համար կտա 70 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Չնայած այն հանգամանքին, որ Ինտերի ղեկավարները պնդում էին, որ չեն ցանկանում բաժանվել Սկրինյարից, ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ այս առաջարկը կբավարարի իտալական ակումբին:

Այս տեղեկատվության ֆոնին հայտնի դարձավ, որ Ֆրանչեսկո Աչերբին «Ինտեր» է տեղափոխվում Լացիոյից։

Երկար ժամանակ «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը վստահ չէր 34-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության հարցում, սակայն այժմ մտափոխվել է և հաստատել այս խաղացողի տրանսֆերը։ Անցումը լինելու է վարձակալության ձևով՝ գնման տարբերակով։

Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի, կողմերին մնում է կարգավորել գործարքի միայն փոքր մանրամասները:

Սակայն, ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Աչերբիի տեղափոխությունը Ինտեր չի ազդի Սկրինյարի շուրջ բանակցությունների վրա։ Իտալական ակումբին անհրաժեշտ էր ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, և ծրագրվում էր տեղափոխություն այս տարածք՝ անկախ Միլանի հնարավոր հեռանալուց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ