Միջադեպ է տեղի ունեցել Պտղնիի գյուղապետի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը որդու միջև։
Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ծեծել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկին միայն այն բանի համար, որ նա իմքայլական պատգամավորի որդին է։
Թերթը զրուցել է Պողոսյանի հետ ու պատգամավորը հաստատել է, որ եղել է նման միջադեպ, և դրանով այժմ զբաղվում է ոստիկանությունը։ Միևնույն ժամանակ, գյուղապետը փորձել է հերքել տեղեկությունն ասելով, որ ինքն առաջին անգամ լսում դրա մասին։

