fbpx
Իրավական

Պտղունք գյուղի բնակչուհին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 2-ին, ժամը 16.00-ին, Պտղունք գյուղի մի բնակչուհի կամովին հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 69 փամփուշտ, անհայտ տեսակի նռնակ, պայթուցիչ, կարճեցված փողով հրացան և հայտարարել է, որ հայտնաբերել է նույն օրը տան խորդանոցում մաքրություն կատարելիս: Կինը հայտնել է նաև, որ իր համոզմամբ՝ զենք-զինամթերքը պատկանել է ԼՂՀ ազատագրական մարտերում զոհված ամուսնուն:

Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ