ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պակասել է մեկ պատգամավորով։
Պարզվում է, որ երեկ ՊՈւ-ից դուրս է եկել պատգամավոր Իշխան Զաքարյանը։
Այս մասին հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ Զաքարյանը երեկ՝ դեկտեմբերի 9-ին, գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ»-ից ու հանդես է գալու որպես անկախ պատգամավոր։