Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Կողմերը զրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից: