fbpx
Քաղաքականություն

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ գրառմանն ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս մասին փոխանցում է «Գազետա»-ն:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ