Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակա մասնակցելու է երկրի ողջ տարածքում մի քանի ինֆեկցիոն հիվանդանոցների բացման հանդիսավոր արարողություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակը։
Վլադիմիր Պուտինը միաժամանակ կմասնակցի Մոսկվայում ինֆեկցիոն հիվանդանոցի, Նիժնի Նովգորոդում բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության կողմից հիմնադրված բժշկական հաստատությունների բացմանը։
Նախագահը միջոցառումների ընթացքին հետևելու է տեսակոնֆերանսի միջոցով։
Նշենք, որ Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 30 հազարը։ Կորոնավիրուսային հիվանդությունից արդեն մահացել է 270-ից ավելի մարդ։
Աղբյուրը՝ Lenta.ru․
