ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է կողմերը կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր նախատեսված հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
«Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղըի, այնտեղ տեղակայված ռուս զինվորականների և ընդհանրապես երկկողմ հարաբերությունների մասին հարցեր, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», – ասել է Պեսկովը:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Այս մասին տեղեկանում ենք TACC գործակալությունից: