Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը երեքշաբթի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչով:
«Այո, սա առաջին ներարկումն էր: Մոտ երեք շաբաթ անց կլինի երկրորդը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Երկրորդ ներարկումը նրան կարվի մի քանի շաբաթ անց։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: