Աշխարհ

Պուտինը նշել է՝ ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին

ՄԿ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում,  բացատրել է՝ ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ։

Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երևանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել և այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,- նշել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չի եղել: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցել այդ հակամարտությանը։

Ինչ վերաբերում է Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնությունը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ