fbpx
Աշխարհ

Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տևել է երեքուկես ժամ

Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովը: Բանակցությունները շարունակվել են երեքուկես ժամ, գրեթե երկու ժամ ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Պուտինի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ խոսակցությունը «հանգամանալի»էր: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների թեմաները, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ կապակցությամբ Պուտինը նշել է, որ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծումն այլընտրանք չունի:

«Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանի միջուկային և մյուս խնդիրների խաղաղ լուծման այլընտրանք չկա ու չի կարող լինել»,-հայտարարել էնա:

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է շարունակել փոխգործակցությունը թերակղզում լարվածության թուլացման, ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Իր հերթին Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Պուտինին բանակցությունների ընթացքում անցկացրած հիանալի ժամանակի համար` նշելով, որ բովանդակալից զրույց է անցկացվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացվող հարցերի, ինչպես նաև հրատապ բոլոր խնդիրների շուրջ: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն նույն օգտակար ու կառուցողական հունով:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսկի կղզում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում: Սա Կիմ Չեն Ընի առաջին այցն է Ռուսաստան, ինչպես նաև առաջին արտասահմանյան ուղևորությունը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելուց ի վեր: Նա Վլադիվոստոկում կմնա մինչև ապրիլի 27-ի առավոտը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ