fbpx
Քաղաքականություն

Պուտինն ամանորյա շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, մշակութային ու հոգևոր մտերմության հիմքերի վրա: Պուտինը համոզմունք է հայտնել դաշնակցային կապերի, կառուցողական համագործակցության ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ՝ շեշտելով, որ դա բխում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ