Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ ապրիլի 12-ին, կհանդիպեն Հեռավոր Արևելքում։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները կբանակցեն հիմնականում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ու երկկողմ հարաբերությունների մասին։
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Լուկաշենկոն կայցելեն Բլագովեշենսկի մերձակայքում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայան, որը կապված է Տիեզերագնացության օրվա՝ ապրիլի 12-ի հետ։

