ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։
Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չի հայտնել հանդիպման մասին։
Մամուլը հայտնել էր միայն, որ կողմերը քննարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։