fbpx
Աշխարհ

Պուտինը և Թրամփը կհանդիպեն հունիսի 28-ին. Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը նախատեսված է հունիսի 28-ին, G20-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

«Աշխատանքային նախաճաշի ավարտից հետո մենք նախատեսել ենք զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Ուշակովը։ «Հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա նախագահների բանակցությունների գոտում, շենքերից մեկում։ Այդ շենքը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է Ուշակովը՝ խոսելով այն մասին, թե ում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան տարածքում է տեղի ունենալու առաջնորդների հանդիպումը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է քննարկել ռազմավարական կայունության հարցեր, տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի, Ուկրաինայի և Վենեսուելայի, ինչպես նաև իրանական խնդիրը, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես նախագահները կկառուցեն զրույցը։

«Կքննարկվեն իրավիճակի ընդհանուր հենքը Սիրիայում և համատեղ աշխատանքի հարցերը սիրիական ուղղությամբ, ահա թե ինչ կարող եմ ասել»,- տեղեկացրել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կողմերն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ ունեն ՍԱՀ-ի վերաբերյալ, որոնք առաջադրվելու են նախագահների քննարկմանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երուսաղեմում հանդիպման արդյունքների հիման վրա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ