fbpx
Իրավական

ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացուն և լսել նրա մտահոգությունները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել և լսել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացու բարձրացրած հարցերը:

Կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ