ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է:
Այս մասին նա ասել է ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ ԱՄՆ ղեկավարի հետ: Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործում և Սիրիայում լուրջ հարվածներ ենք հասցրել ԴԱԻՇ-ին»:
Պուտինը նաև նախազգուշացրել է Սիրիայից այլ երկրներ ահաբեկչական ակտիվության տեղափոխման վտանգի մասին: Մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը նաև հայտարարել է, որ ճիշտ է համարում Սիրիայից զորքերը դուրս բերելու ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը:
Այս մասին տեղեկացնում է aysor.am-ը։
