Հուլիսի 4-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պապը կընդունի ՌԴ նախագահին Իտալիա այցի ժամանակ:
Այս մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիին:
Ավելի վաղ Կրեմլում հավաստել են Իտալիա այցելելու՝ նախագահի պլանները, սակայն այցի ժամկետների և Վատիկան այցելելու՝ Պուտինի պլանների մասին չեն հայտնել: