ԲՀԿ նախկին պատգամավորը ձերբակալվել է․ նա ծեծել է քաղաքացուն՝ զրկելով նրան մի աչքից

Ամենադիտվածներ

ԲՀԿ նախկին պատգամավորը ձերբակալվել է․ նա ծեծել է քաղաքացուն՝ զրկելով նրան մի աչքից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Ներկայացվել է միջնորդություն՝ նրան կալանավորելու։

Այս մասին Sputnik-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նշվում է, որ Հայրապետյանը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը կյանքի համար վտանգավոր  ծանր վնաս հասցնելու համար։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Եղվարդի խճուղում։ Հայրապետյանը վեճի է բռնվել մի խումբ անձանց հետ ու ծեծի ենթարկել Վաղինակ Սահակյանին, որը, դրա արդյունքում, զրկվել է ձախ աչքից։

Նշենք, որ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դետեմբերի 9-ին։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();