fbpx
Սպորտ

Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի որակազրկելու WADA-ի որոշումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) որոշումը՝ կապված Ռուսաստանին աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերից 4 տարով որակազրկելու որոշման հետ։

Պուտինը նշել է, որ պետք է նախ և առաջ մանրամասն վերլուծել այս որոշումը։ Նա կարծիք է հայտնել, որ կա հակասություն այդ որոշման ու Օլիմպիական խարտիայի միջև և նշել, որ տվյալ հակասության համար Ռուսաստանը դիմելու է Սպորտային արբիտրաժային դատարան։

Պուտինը նաև ասել է, որ պատիժները պետք է անհատական լինեն և չեն կարող տարածվել այն մարդկանց վրա, ովքեր կոնկրետ խախտման հետ ոչ մի կապ չունեն։ «Բայց եթե WADA-ի մասնագետներից ինչ-որ մեկը կոլեկտիվ պատիժների վերաբերյալ որոշում է կայացնում, ապա կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ դրա հիմքում ընկած է ոչ թե համաշխարհային սպորտի մաքրության մասին անհանգստությունը, այլ քաղաքական բնույթի որևէ հետաքրքրություն», – նշել է Պուտինը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ