fbpx
Աշխարհ

Պուտինը նշել է, թե ինչի համար են անհրաժեշտ ԶԼՄ-ները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է «Համայն Ռուսաստան-2019» ժամանակակից լրագրության համաժողովի հյուրերին և մատնանշել զանգվածային լրատմամիջոցների կարևոր դերը իշխանությունների և քաղաքացիների միջև հարաբերություններում:

«Այսօր ԶԼՄ-ները ծառայում են որպես հասարակական վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Ակտիվացնում են ուղիղ առարկայական երկխոսությունը քաղաքացիների և իշխանությունների միջև: Եվ ոչ միայն արդյունավետ քննադատում են իշխանության ներկայացուցիչներին, այլ հանդիսանում են օգտակար նախաձեռնությունների կազմակերպիչները»,-ասել է Պուտինն իր ողջույնի խոսքում:

Վերջինս ընդգծել է, որ նման կառուցողական, պատասխանատու դիրքորոշումն օգնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, տարածաշրջանային ղեկավարներին առավել արդյունավետորեն լուծել մարդկանց հուզող խնդիրները:

Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ԶԼՄ-ները մեծացնում են բնակիչների հետաքրքրվածությունն ու ձգտումը ներգրավվելու սոցիալական և հասարակական նշանակալի նախագծերի իրագործմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ