Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան, թիմի նախկին ավագ Կառլես Պույոլը հրաժեշտի խոսք է հղել Լիոնել Մեսսին։
«Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Լեո:
Մենք երբեք չենք կարող շնորհակալություն հայտնել քեզ այն ամենի համար, ինչ դու տվել ես մեզ:
Ամենայն բարիք եմ մաղթում», – գրել է Պույոլը Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական հայտարարություն տարածվեց՝ «Բարսայից» Մեսսիի հեռանալու մասին։