Ապրիլի 27-ին՝ առավոտյան 10:00-ից Հայաստանի ողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվելիք ծրագիրը և հարավիրում՝ մասնակցելու միջոցառումներին ու միասին վայելելու Միտքդ վա՛ռ պահիր խորագրով եզրափակիչ համերգը:
Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
10:00 – ԾԱՌԱՏՈՒՆԿ
Վայր՝ Դեմիրճյանի անվան համայնքային զբոսայգի, Միկոյան 23:
10:00 – Ցուցահանդես՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ
Վայր՝ Եղեգնաձորի մշակույթի տուն (պատկերասրահ) 3-րդ հարկ, Մոմիկի 1
10:00 «ՀԻՆԸ ՆՈՐՈՎԻ» Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցադրություն
Վայր՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, Շահումյան 4
11:00– ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ ՝Հանրային քննարկում ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, Մարզային և Համայնքային ղեկավարության, արվեստագետների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ:
Վայր՝ Եղեգնաձոր, Մոմիկի անվան զբոսայգի, «Քարի մոտ» Մոմիկի 1/Մշակույթի տան հարևանությամբ/
11:00 – ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ՝ բացում (Կարատեի եւ թեքվանդոյի ցուցադրական ելույթներ, մրցավազք, պարանի ձգում)
Վայր՝ Եղեգնաձորի համայնքային մարզադաշտ
12:30 – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Վայր՝ Եղեգնաձոր, Մոմիկի անվան զբոսայգի, «Քարի մոտ» Մոմիկի 1/Մշակույթի տան հարևանությամբ/
13:00 – ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Վայր՝ Եղեգնաձորի համայնքային մարզադաշտ
13:30 – «ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ (Ագարակաձոր գյուղի, Յուրի Խաչատրյանի անվան դպրոցի բարձր դասարանի աշակերտների մասնակցությամբ)
Վայր՝ Եղեգնաձորի մշակույթի տուն (3-րդ հարկ), Մոմիկի 1
14:00 – ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ՏԵՍ ՈՒ ՀԱՄՏԵՍ
Վայր՝ Փակ փողոց (Շահումյան փ., տանկի բլուր հուշահամալիրի հարեւանությամբ)
14:00 – ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԹՐԻԹ ԱՐՏ
Վայր՝ Հայ-գերմանական բարեկամության այգի, Միկոյան փող.
16:00- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԻՐԱԶԵԿ ՈՒՍԱՆՈՂ
Համայնքի եւ Երեւանից ժամանած ուսանողների հանդիպում եւ համատեղ նախաձեռնություն
Վայր՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, Համալսարանական պուրակ, Վայքի 4
16:00 ԿԻՆՈԴԻՏՈՒՄ՝ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՆ
Վայր՝ Եղեգնաձորի ամֆիթատրոն (Մոմիկի անվան զբոսայգուն կից)
18:00 – Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է.
«ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ»
Ռեժ. Արա Գեւորգյան, դերերում՝ Բագրատ Գեւորգյան, Գագիկ Թովմասյան, Սարա Ռուստամյան
Վայր՝ Եղեգնաձորի մշակույթի տուն, Մոմիկի 1
18:00 – ԿԱՐԴԱ ՆՈՐԸ՝ հանդիպում գրողի հետ. ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ «Լուսնոտ բառեր», «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուի ընթերցում, քննարկում:
19:30 ԱՐԻ ՀԱՄԵՐԳԻ՝ ՄԻ՛ՏՔԴ ՎԱՌ ՊԱՀԻՐ
Կատարողներ՝
Balance band (Եղեգնաձոր)
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ ռոք խումբ
Վայր՝ Եղեգնաձորի ամֆիթատրոն, Միկոյան 1 (մշակույթի տան հարակից զբոսայգի):
Այս մասին տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից։