fbpx
Հասարակություն

«Քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ», – Հայկ Մարության

Քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինքս քաջ տեղյակ եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երևանում և տեսնում։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առևտուրը, իսկ առևտուր անողներն էլ ասում են, որ ընտանիք են պահում, հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ երբ նրանց ասում են, որ ապօրինի են փողոցային առևտրով զբաղվում, խնդրում են թույլ տալ մինչև Ամանոր շարունակել առևտուրը՝ ասելով, որ արդեն գնել են ապրանքը և պետք է վաճառեն։

Երևանի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում են՝ փողոցային ապօրինի առևտուրը նվազագույնի հասցնելու համար և հունվարի մեկից առավել խիստ և հետևողական են լինելու, բայց դա չի նշանակում, որ մինչ հունվարի մեկը փողոցային առտուրը թույլատրվում է.

«Պարզապես, մարդիկ այսօր օրինականությունը խառնում են ամենաթողության հետ, հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ։ Մենք նաև բացատրական աշխատանքներ ենք տանում, ոչ թե բիրտ ուժ կիրառում», – նշել է Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ