fbpx
Իրավական

Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ Փարամազյանին 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարանից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Փաստաբանը հավելել է, որ Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ