fbpx
Աշխարհ

Քամալա Հարիսը վաղն առաջին հարցազրույցը կտա

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին վաղը առաջին հարցազրույցը կտա CNN-ին։

Հարցազրույցը Հարիսի համար առաջինը կլինի այն բանից հետո, երբ դարձավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն, ինչին նախորդել էր նախագահ Ջո Բայդենի՝ քարոզարշավի էստաֆետը փոխանցելը։

Հանրապետականները բազմիցս մեղադրել են փոխնախագահին հարցազրույցից խուսափելու համար։ Հարիսն առաջիկայում նաև մամուլի ասուլիս է հրավիրելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ