Երեկ ուժեղ քամին Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասել է տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ԱԻՆ ահազանգել են ժամը 18։31-ից 22։45-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ են իրականացրել, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղերը և իրականացրել հերթապահություն։