Քանյե Ուեսթը և Բիանկա Ցենսորին գրեթե մեկ տարի հանդիպելուց հետո որոշել են դադար վերցնել իրենց հարաբերություններում:
Նախկինում Բիանկա Ցենսորիին նկատել էին իր հայրենի Ավստրալիայում, որտեղ նա այցելել էր սիրելիներին առանց Քանյե Ուեսթի։ Սա նրա առաջին ճանապարհորդությունն էր հայրենի տուն ռեփերի հետ սիրավեպի ընթացքում։
Ինչպես պատմում է զույգին մոտ աղբյուրը, նրանք որոշել են որոշ ժամանակով բաժանվել․ «Նրա ընտանիքը երբեք Ye-ի երկրպագուն չի եղել, և նրա մտերիմները հարցնում էին, թե արդյոք նրա հետ ամուսնանալը ճի՞շտ որոշում էր»։
Ըստ նույն աղբյուրի՝ Քայնեն այժմ աշխատում է նոր երաժշտության ստեղծման վրա, այնպես որ նա «շատ անհանգստացած չէ» իր ամուսնական կարգավիճակով: