«Քառակուսի կիլոմետրերով՝ կոնֆիգուրացիան շատ չի փոխվել, նկատի ունեմ այն տարածքները, որոնք նրանք, իբր վերցրել են, մեծ չէին, բայց այս պահին իրավիճակը շատ արագ է փոխվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահի դրությամբ ինչ տարածքների վրա է հայկական կողմը հսկողություն սահմանել։
Հովհաննսիյանն ասել է, որ մի կողմից իրավիճակի արագ փոխվելն է, մյուս կողմից՝ որոշումների կայացումը, ըստ որոնց՝ անհրաժեշտ է լինում որոշ տեղերում որոշակիորեն նահանջել կորուստներ չունենալու համար, ապա՝ կրկին առաջ գնալ, մարտավարություն փոխել, վերախմբավորումներ կատարել: Հավարային ուղղությամբ ծանր մարտեր են և ամեն բան կարող է լինել։
