Մշակույթ

«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան»․ պատմական անիմացիոն հոլովակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացրել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հոլովակում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկի պեղումների ժամանակ (հնագետ՝ Վահան Հովհաննիսյան) և թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով: Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ