fbpx
Հասարակություն

Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է:
Այս պահին Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի  մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ