Նախօրեին Interview Magazine ամսագրում հրապարակված հարցազրույցում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է իր եւ նախկին ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի բաժանման մասին, որը տեղի է ունեցել ինը ամիս հանդիպելուց հետո: Զույգի բաժանումը կարծես թե խաղաղ է եղել եւ Քիմը Փիթի վերաբերյալ միայն լավ հիշողություններ ունի:
«Նա սրամիտ է։ Նա իսկապես շատ լավ մարդ է»,- ասել է Քիմը։
Փիթը ցավոտ է տանում հեռուստաաստղի հետ բաժանումը: Հաղորդվում է, որ հումորիստը ամուսնության առաջարկություն է արել Քիմին, ինչն էլ նրան հեռու է վանել: Աղբյուրները հայտնել են, որ Փիթին զգուշացրել են իր շտապողականության բացասական հետեւանքների մասին, սակայն նա չի լսել: