Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հրապարակել է ընտանեկան ֆոտոշարք, որն արվել է Սուրբ Ծննդի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ:
Լուսանկարներում 43-ամյա Քարդաշյանը իր երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի և Փսալմի հետ կեցվածք է ընդունել գեղեցիկ զարդարված տոնածառերի մոտ:
Լուսանկարներից մեկում Քիմի ընտանիքին է միացել նրա կրտսեր Քույրը՝ Քլոյե Քարդաշյանն իր երկու դստեր հետ:
Նշենք, որ արևմտյան շոու բիզնեսի ամենաաստղային ընտանիքներից մեկը՝ Քարդաշյան-Ջեները, ավանդույթի համաձայն կազմակերպել էր սուրբծննդյան խնջույքը, որին ներկա էին հայտնիներ:
Միջոցառումը կազմակերպվել է Քիմ Քարդաշյանի՝ Կալաբասասում գտնվող շքեղ առանձնատանը: Թեև Կալիֆոռնիայում միշտ տաք է և ձյուն չի տեղում, սակայն դա Քարդաշյանին չէր խանգարել իր կալվածքի ամբողջ տարածքն արհեստական ձնով պատել: