fbpx
Քաղաքականություն

Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)

Մշտադիտարկման ենթարկված հինգ առցանց լրատվամիջոցներում` «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am, նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը «Իմ քայլն» է (59%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (19%) եւ ԲՀԿ-ն (6%): 

Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը

Մյուս քաղաքական ուժերի բաժինն ընդհանուրի մեջ ցածր է 5 տոկոսից:Քարոզչության շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) նույնպես բոլոր քաղաքական ուժերից ամենամեծ ծավալը հատկացվել է «Իմ քայլը» դաշինքին (38%), ՀՀԿ-ին (27%) եւ ԲՀԿ-ին (9%): Ընդ որում, «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն հիշատակվել են առավելապես չեզոք, ՀՀԿ-ն՝ առավելապես դրական տոնայնությամբ:

Քաղաքական գործիչներից քարոզչության շրջանակում ամենաշատը լուսաբանվել է Նիկոլ Փաշինյանը (29%), նրա հաջորդում են Արմեն Աշոտյանը (5%) եւ Էդուարդ Շարմազանովը (4%): Ընդ որում, Փաշինյանը հիշատակվել է առավելապես չեզոք տոնայնությամբ, Արմեն Աշոտյանը եւ Շարմազանովը՝ առավելապես դրական տոնայնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ