fbpx
Քաղաքականություն

Քարոզչություն է ձեւավորվել. տարածվում են ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերը՝ արված Արցախի խորհրդանիշի մոտ

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Վերջ տվեք՝
Անհասկանալի ինչ որ քարոզչություն է ձևավորվել։

Տարբեր հարթակներում տարածվում է ադրբեջանական ճիվաղ շարժումներով իբրև պարեր, ծափ ու ծլնգոց, անռիթմ ու մի տեսակ վայրենական, հենց Արցախյան խորհրդանիշ ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿԻ մոտ հատկապես։ Եվ վայրենիների կողմից հայտարարվելով որ ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿԸ ադրբեջանական է։

Մինչդեռ բոլորս , նաև աշխարհը գիտի ու հասկանում է, որ ադրբեջանական ուղակի ոչինչ գոյություն չունի, Ներառյալ Բաքուն ադրբեջանական չէ։

Այս երևույթին տեղի տալ, հուզվել ու այդ տեսանյութերը տարածելն անգամ խելամիտ չէ, և այս ֆոնի վրա մեր հայրենակիցները տարածում են բենզինի պայթյունների, կամ Արցախում տեղի ունեցած պայթյունների տեսանյութեր։ Ինչն էլ ուղղակի կարող է մեր հայրենակիցների մոտ ապրումներ առաջացնել։ Կարող են մարդիկ վերապրել, և բոլորիս պատած ցավն ավելի կարող է խորանալ։

Հետևաբար՝
Խնդրում եմ դադարեք դիտել, ու տարածել ադրբեջանական վայրենիների կողմից հրապարակված տեսանյութերը։ Դադարեք հրապարակել ու տարածել Արցախում տեղի ունեցած պայթյունների տեսագրությունները։

Մեզ բոլորիս տոկունություն է պետք, համախմբվածություն և գիտակցություն, որ արդարությունը հառնելու, վերածնվելու, նորից ծիլ տալու հատկություն ունի։ Վստահ եղեք մի օր, ու շատ շուտով կվերածնվի այդ արդարությունը, ու մենք բոլորով կգնանք ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԱՐՑԱԽ հիմնական ապրելու։

Մեզ ապրել է պետք, երկար ու առողջ։ Մենք պետք է նորից տուն շինենք։ Պետք է ծառ տնկենք։ Պետք է գուրգուրենք, սիրենք, փայփայենք մեր հողն ու սերմ ցանենք, որ շատ բերք տա։ Մենք պետք է շատ երեխաներ ունենանք հանուն ընկած մեր նահատակների, մեր հերոսների… Եղեք ուժեղ, տոկուն ու խելամիտ բարեկամներս։
#Արցախ, #Ղարաբաղ, #ԼՂՀ , #ԱրցախԻմՏուն, #Հայրենիք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ