Զինված Ուժեր

Կապանի զորամասի հրամանատարը քաշքշել ու ապտակել է զինվորներին․ ArmLur (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու ասել, որ «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»:

Այս մասին գրում է ArmLur-ը։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառանալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։

Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել,
քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու»է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է գորգոռալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ