Քաշքշուկ և ձեռնամարտ գյուղացիների և ոստիկանների միջև

Ամենադիտվածներ

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։

Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ աննհդատ հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդիրը լուծելու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:

Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։

Ամենաթարմ