Սեպտեմբերի 9-ին Հյաաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- Միգրացիոն ծառայության պետը մասնակցել է Վիեննայում կայացած համաժողովին
- Օտարերկրացիների համար աշխատանքի թույլվության նոր համակարգ կկիրառվի
Պարզվել է, որ քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1985 թ.) ինքնավնասել է և անցել կամրջի ճաղավանդակը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։
