fbpx
Քաղաքականություն

Բադասյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ