Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` նախազգուշացնելով որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին.
«Տեղեկացնում ենք, որ Դեսպանությունը պարբերաբար տեղեկություններ է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորության մեջ մտցնելու փորձերի մասին: Վերջիններս առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»` կապված հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ:
Խարդախության զոհ չդառնալու համար քաղաքացիներին խնդրում ենք չվստահել անձանց, ովքեր առաջարկում են հանդես գալ միջնորդի դերում: Նշում ենք, որ բոլոր հավաքված տեղեկությունները, որ ստացվել են քաղաքացիներից` նման փորձերի մասին, ներկայացվում են համապատասխան մարմիններին:
Այս առնչությամբ հերթական անգամ հիշեցնում ենք, որ ՌԴ տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները մատուցվում են միայն Մոսկվայում դեսպանության հյուպատոսական բաժնում, հանրապետության՝ Սանկտ-Պետերբուրգում և Դոնի Ռոստովում գտնվող հյուպատոսական բաժիններում»: