Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելու քաղաքական որոշում չկա

Հրապարակող՝

ՔԿՀ-ներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավոր․ Գոռ Աբրահամյան

Ամենադիտվածներ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ»,- ասաց նա:

Աբրահամյանը հավելել է, որ այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները:

Այս մասին տեղեկանում ենք news.am-ից:

Ամենաթարմ