Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանն ազատվել է աշխատանքից։ Նա ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։
Այս լուրի ճշգրտությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։